Կուզենայի խոցված օդանավում լինել և այդ մարդկանց հետ մեռնել․ ԻՀՊԿ գեներալ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցելու համար: «Կյանքում երբևէ այսքան չեմ ամաչել։ Երդվում եմ ամենակարող Աստծով՝ կուզենայի խոցված օդանավում լինել և այդ մարդկանց հետ մեռնել, որպեսզի այս ողբերգության ականատեսը չլինեի»,- ասել է Սալամինը։ 

Այս մասին հայտնում է nypost.com-ը։ 

Հիշեցնենք, որհունվարի 8-ին Իրանում կործանվել է «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, ինչի հետևանքով 176 մարդ է զոհվել: Օդանավում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Մի քանի օր անց Իրանի իշխանությունները խոստովանել են, որ Թեհրանից Կիև թռչող Boeing 737-800 ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով: Նրանք մանրամասնել են, որ ԱՄՆ-ի հետ գերլարված հարաբերությունների ֆոնին երկրի ՀՕՊ համակարգերը բերված են եղել լիարժեք մարտական պատրաստության, և որ իրենք ինքնաթիռը շփոթել են թշնամու թիրախի հետ՝ մտածելով, թե այն թևավոր հրթիռ է:

Քաղաքականություն

Պատահարներ