ԱՄՆ-ը տեղյակ է եղել Սոլեյմանիի կողմից դեսպանատան վրա պլանավորած հարձակման մասին. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հերքել է այն տեղեկությունները, թե իրենց նախապս չեն իմացել դեսպանատների վրա իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պլանավորած հարձակումների մասին: Այս մասին Պոմպեոն հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում: 

 

Նա նշել է, որ այդ պնդումները անհիմն են ու վտանգավոր և կարող է սպառնալ իրենց դեսպանատներում աշխատող կանանց ու տղամարդկանց անվտանգությանը: «Մենք ոչ միայն իմացել ենք նախատեսվող հարձակման մասին, այլև անվտանգության համալիր միջոցառումներ ենք ձեռնարկել, ուժեղացրել ենք հսկողությունը դեսպանատանը: Նրանք պատրաստ են եղել պաշտպանվել, եթե ինչ-որ բան այնպես չգնար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ