Բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի է հասել. Տոնոյանը հաստատում է

Իրավապահ համակարգը անպայման կհստակեցնի՝ ի վերջո ինչպես է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով մահացած զինծառայող Արթուր Աջամյանի գործի մասին:

 

Վարչապետի հայտարարությունը, թե բանակում անցած տարի զոհերի թիվը մինիմումի է հասել, Տոնոյանը հաստատեց: Նրա պնդմամբ՝ ցանկացած հակառակ կարծիք վիճակագրության, հաշվարկման համակարգի խնդրի հետեւանք է:

 

Կարծիքին, թե բանակում զոհերը լինում են հիմնականում միջանձնային հարաբերությունների հետեւանքով, նախարարը պատասխանեց, որ կարգապահության ամրապնդմամբ և սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ մենք ամեն ինչի կհասնենք:

Քաղաքականություն

Պատահարներ