Իրանից փոխհատուցում են պահանջում

Ուկրաինան, Կանադան, Աֆղանստանը, Շվեդիան և Մեծ Բրիտանիան Իրանից պահանջում են փոխհատուցում հունվարի 8-ին Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման ու մարդկանց մահվան համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում կատարելով Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին: 

 

Նշենք, որ հունվարի 8-ին ուկրաինական ինքնաթիռը, որում եղել է 176 մարդ, խոցվել է իրանական զինված ուժերի կողմից: Ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են: 

 

Քաղաքականություն

Պատահարներ