Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի անհաջող խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի անհաջող խաղին:

Վերսկսված Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին: Տան տերերը պարտվեցին 1:2 հաշվով:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդն է 27 միավորով:

Քաղաքականություն

Պատահարներ