Երևանում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, ապա աղբամաններին, այնուհետև բախվել ծառին, և հարվածել էլեկտրասյանը

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Հենրի Մարկոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլարտրելի հատվածում կայանված Lada մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է «Սանիթեք» ընկերության աղբամաններին և առաջ ընթանալով, բախվել ծառին, կոտրել այն, այնուհետև բախվել թիվ 80 էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

Քաղաքականություն

Պատահարներ