Ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի կատարած գրառման համար

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին AuroraNews-ի հետ զրույցում հայտեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: ՀՀ Ոստիկանությունից փորձել էինք պարզել, թե գրառում կատարող անձն այս պահին համարվո՞ւմ է ոստիկանության ծառայող, թե ոչ: 

 

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ այդ առթիվ ծառայողական քննություն է նշանակվել»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ Վազգեն Սիմոնյանը անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»:

 

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հենց Վազգեն Սիմոնյան անունով օգտատիրոջ՝ գրառումը, որտեղ վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ հաջորդն ինքն է լինելու:

 

Երկու օգտատերի ՖԲ գրառումներն եւ տեսապատճենեները ներկայացնում ենք ստորեւ. 

Քաղաքականություն

Պատահարներ