Դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է, որ դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները՝  կապված ողջամիտ ժամկետում գործի քննության հետ։

«Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուկների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակն անհանդուրժելի է: Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում»,- գրել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը նշել է, որ այդ հարցերի հետ կապված դիմել է նաև Սահմանադրական դատարան:

Քաղաքականություն

Պատահարներ