Համայն վրաց Պատրիարք Իլիա Բ-ն տեղափոխվել է հիվանդանոց

Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ն տեղափոխվել է Բաթումիի կլինիկաներից մեկը, որտեղ պլանային հետազոտություն Է անցնելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:

 

Պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի խոսքով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի առողջական վիճակը չի վատացել, իսկ նրան ստացիոնար են տեղափոխել իր՝ Պատրիարքի եւ նրա մերձավորների ցանկությամբ: «Փաստորեն ամեն տարի փետրվարին՝ տոներից հետո, մենք պլանային հետազոտություն ենք անցկացնում կա՛մ Վրաստանում, կա՛մ արտասահմանում: 

 

Մենք պետք Է հետազոտություն անցկացնեինք նրա Թբիլիսի ժամանելուց հետո: Այնտեղ մերձավորներն այցելել են նրան եւ լավ կլինիկա առաջարկել Բաթումում: Այդ պատճառով հետազոտությունները կատարվում են այնտեղ»,- ասել Է Շարտավան:

 

Հունվարի 4-ին լրացել Է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի 87 տարին, հաղորդել Sputnik-ը:

Քաղաքականություն

Պատահարներ