Դպրոցի դիմաց 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկած КамАЗ-ի վարորդը ազատ է արձակվել

Երեկ՝ հունվարի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել է 65-ամյա Հրաչ Եթարյանը, ով նույն օրը ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով, Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 10-ամյա Էլեն Մ.-ին:

 

Երեխան իր մոր հետ հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել փողոցը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 25-ին, Գ. Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված ՀՀ ՊՆ ծառայողը մեկ այլ որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել:

Քաղաքականություն