ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուք և արտակարգ դրոթյուն Ղազախստանում

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ բքի պատճառով: Արտակարգ  դրության ռեժիմ մտցնելու մասին երկուշաբթի՝ հունվարի 27-ին տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ փոխնախարար Յուրի Իլյին: Ինչպես տեղեկացնում է Nur.kz-ը, պաշտոնյանը նշել է․ «Ներկայում սկսվելու է հանձնաժողովի՝ վեց շրջաններում արտակարգ դրություն մտցնելու նիստը։ Այնտեղ, որտեղ դժվարություններ կան, արտակարգ դրություն կհայտարարվի»։ Ղազախստանի մայրաքաղաքը բախվել է ձնե կոլապսի հետ, նշում է պարբերականը։ Քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 20 մետր արագության։ Չեղարկվել են դասերը դպրոցներում եւ քոլեջներում, փակ են ճանապարհները, շատ ավիաչվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են։ 

Քաղաքականություն

Պատահարներ