«Իմ քայլը» խմբակցությունը հերթական փակ նիստն է անելու

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր երեկոյան հերթական փակ նիստն է գումարելու: Ամենայն հավանականությամբ, այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին չի մասնակցի: Խմբակցության նիստերին միշտ չէ, որ բոլոր պատգամավորներն են ներկա լինում, այս անգամ հատուկ շեշետվել է, որ բոլորի ներկայությունը պարտադիր է:

 

Հիշեցնենք, որ վաղն էլ նախատեսվում է փակ հանդիպում է ՀՀ ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Արման Սարգսյանի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ