ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տասնյակ պաղեստինցիներ են տուժել Իսրայելի բանակի հետ բախումների ժամանակ
Քաղաքականություն

Պաղեստինում նվազագույնը 22 բնակիչ է տուժել Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի բանակի զինծառայողների հետ բախումների ժամանակ: 

 

Լրատվամիջոցները նշում են, որ իսրայելցի զինծառայողների հետ բախումներ են տեղի ունեցել Հորդանանի արևմտյան ափի ևս 2 բնակավայրում, որտեղ 100 պաղեստինցի է դուրս եկել փողոց՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկած «դարի գործարքի»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մերձավորարևելյան կարգավորման հարցով «դարի գործարքը» դավադրություն է անվանել:

 

«Դարի գործարքով» նախատեսվում է Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:

Քաղաքականություն

Պատահարներ