Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ

Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է հաջող մրցելույթները Կարապետ Չալյանը:

77 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախ` 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8  եզրափակչում  3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ էլ 5-2 հաշվով առավելության է հասել բելառուս Պավել Լյախի նկատմամբ:

Այսպիսով, Չալյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ:


 

Քաղաքականություն

Պատահարներ