ԱԺ-ում առաջարկում են խնամակալության նպաստ սահմանել

Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ խորհրդարան են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են սահմանել խնամակալության նպաստ, որ տրվելու է այն մարդկանց, որոնք մշտական խնամության տակ են պահում այլ անձանց։ Իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախագիծը, ի վերջո, համաձայնեցրել են առողջապահության նախարարության հետ։

 

Զեյնալյանը պարզաբանեց, որ ի սկզբանե իրենք վերցրել են բոլոր խնամատարներին, սակայն մեծ թիվ է ստացվել՝ միլիարդավոր դրամների ծախս։ Դրանից հետո, տարբեր կառույցների հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է, որ առայժմ ծրագրում կներառվեն այն անձինք, որոնք իրենց խնամքի տակ ունեն մինչև 14 տարեկան երեխաներ՝ հատուկ դեպքերում։

 

Պատգամավորն ասաց, որ այս մարդկանց խումբն ամենախոցելին է, և նրանք մոտ 430 մարդ են։ Յուրաքանչյուր խնամատար, ըստ պատգամավորի, 26500 դրամ կստանա ամսական նպաստի ձևով։

Քաղաքականություն

Պատահարներ