Փրկարարները բնակարանում դի են հայտնաբերել

Փետրվարի 14-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Էմմա Մ.-ի (ծնված 1935 թ.) դին:

Քաղաքականություն

Պատահարներ