Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկվածներից մեկին հայտնաբերել են մեքենայի տանիքին

Այսօր կեսգիշերից մեկ ժամ անց մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևաում: Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

Shamshyan.com-ը հայտնում է, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն օգնել է վրաերթի ենթարկվածներից մեկին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո վարորդն ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Վրաերթի ենթարկվածներից մեկին, ով տեղում մահացել է, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքի վրա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրնսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քաղաքականություն

Պատահարներ