Վայքի և Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բաժնի պետերի փոփոխություններ է արել:

Գրում է «Հայկական Ժամանակը»-ը: 

 

Նրա հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ Կարեն Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել կադրերի ռեզերվում:

Հիշեցնենք, որ Սերոբյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի նոյեմբերից:

Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը:

Ըստ այդմ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ է նշանակվել Խաչատրյանի տեղակալը:

Արման Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը՝ անցելով երկարամյա ծառայության թոշակի:

Սպիտակի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալը:

Քաղաքականություն

Պատահարներ