«Ուրարտուն» ընկերական խաղում զիջել է ռուսական թիմի

Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ընթացքումստուգողական վերջին հանդիպումն անցկացրեց «Ուրարտուն»։

 

Մրցակիցը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող«Տեքստիլշիկ» ակումբն էր։ Ռուսական ակումբի առաջին գրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ Եվգենի Մարիչևը հեռահարհարվածով բացեց հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստներինհաջողվեց խփել պատասխան գոլը։ 40-րդ րոպեին Արամ Բարեղամյանը, խլելով գնդակը սեփական կիսադաշտում ու այն հասցեագրելովԵվգենի Կոբզարին, արագ հակագրոհ ձեռնարկեց։ Ռուս ֆուտբոլիստը առաջադիմեց ձախ եզրով ուհարվածային դիրքի դուրս բերեց Թայմուրազ Տոբոևին։ 

 

24-ամյա ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։ Ինչպես առաջին կեսում, երկրորդում էլ «Տեքստիլշիկի» ֆուտբոլիստները կարողացան արագ գոլ խփել։ 48-րդ րոպեին աչքի ընկավ Մաքսիմ Սիդորովը։ Մինչև խաղավարտ երկու թիմերն էլ կարողացանվտանգավոր պահեր ստեղծել միմյանց դարպասների մոտ, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Տեքստիլշիկ» 1-2։

 

Հավելենք, որ սա Կիպրոսում պլանավորած վերջին հանդիպումն էր։ Փետրվարի 19-ին` ուշ երեկոյան«Ուրարտուի» անձնակազմը կվերադառնա հայրենիք։

 

Քաղաքականություն

Պատահարներ