Ադրբեջանցի զինծառայողը սահմանի միջդիրքային գոտում պայթել է ականի վրա

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի ԶՈւ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խումբը իրականացրել է օրեր առաջ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանցի զինծառայողին գտել են ադրբեջանական դիրքերից մի քանի մետր այն կողմ։

 

Աշխատանքները տարվել են Մովսես գյուղի տարածքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ։ 

 

Razm.info կայքը գրում է, որ Աղջաբեդիի շրջանի բնակիչ Աբբասով Էլշանը դեռ հունվարի 16-ից համարվում էր անհետ կորած։ Ըստ սոցցանցերի գրառումների՝ Աբբասովի դիակը հայտնաբերվել է փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում։ Նշվում էր, որ Աբբասովի մարմինը մասնատված է եղել։ Կան ենթադրություններ, որ Աբբասովը պայթել է միջդիրքային գոտում ականի վրա։ Այնուամենայնիվ՝ Աբբասովի մահվան հանգամանքները դեռ մնում են անհայտ։

Քաղաքականություն

Պատահարներ