ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Անկարայի խնդրանքի վերաբերյալ

Միացյալ Նահանգներում դեռևս որոշում չեն կայացրել Անկարայի խնդրանքի վերաբերյալ Սիրիայի հետ սահմանին ժամանակավորապես «Patriot» զենիթահրթիռային համակարգերի տեղափոխման հարցով: 

 

Այս մասին ՏԱՍՍ գործակալության թղթակցին ասել է ամերիկյան ռազմական գերատեսչության աղբյուրը: 

 

«Մենք տեղյակ ենք Թուրքիայի խնդրանքի մասին Սիրիայի հետ սահմանին «Patriot» հրթիռների տեղակայման վերաբերյալ: Սակայն, որևէ որոշում դեռևս չի կայացվել», - ասել է ամերիկացի պաշտոնյան:

Քաղաքականություն