Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ` ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

 

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Երվանդ Մանարյանի որդին` Քրիստ Մանարյանը և այլք:

 

Հիշեցնենք, որ ՀՀ արվեստի վաստակավոր արտիստը կյանքից հեռացել է 2020թ. փետրվարի 19-ին:

Քաղաքականություն