Սոչիում հայ ուսուցիչը, պաշտպանելով գործընկերուհուն, քիչ է մնացել խեղդի աշակերտին

Սոչիի թիվ 75 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, 6-րդ դասարանի դասղեկ Տիգրան Ասրիյանը թույլ է տվել իրեն դասի ժամանակ ձայնը բարձրացնել: Կատարվածն աշակերտները ֆիքսել են տեսախցիկով, կադրերը հայտնվել են համացանցում: 

Ասրիյանը զայրացել է աշակերտների վրա, իսկ նրանցից մեկին քիչ է մնացել խեղդի: Ավելի ուշ պարզ է դարձել, որ այս կերպ նա պաշտպանել է իր գործընկերուհուն: 

Ականատեսները պատմել են, որ Ասրիյանից առաջ նշված դասարանում դաս անցկացնող ուսուցչուհին արտասվելով է դուրս եկել այնտեղից, հենց նրան էլ փորձել է պաշտպանել Ասրիյանը: 

Ուսուցիչն արդեն հրապարակավ ներողություն է խնդրել տղայի ընտանիքից: Ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը: Դեպքի հետ կապված ծառայողական քննություն է անցկացվում: 

Ասրիյանը, ի դեպ, համարվում է Սոչի քաղաքի կրթության և գիտության վարչության առաջատար մասնագետ: 

 

Քաղաքականություն