Մանվել Գրիգորյանը դուրս է գրվել հիվանդանոցից,սակայն մի քանի ժամ անց նորից տեղափոխել ԲԿ. ՀԺ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն ուրբաթ օրը սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գնացել տուն, սակայն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

 

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է  նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանից հետո նա նորից տեղափոխվել է հիվանդասենյակ, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել այդ ընթացքում, պաշտպանը պատասխանեց. «Սուր ցավեր է ունեցել, խնդիրներ է ունեցել, ես ականտես չեմ եղել, համենայն դեպս, կիրակի օրը նրան այցելել եմ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր էր»: Արսեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ լավագույն հիվանդանոցում չեն կարողանում ապահովել Գրիգորյանի հիվանդությունների դեկոմպեսացիան, խնդիր է դրված ապահովել գոնե կայուն վիճակը, ինչը եւս, ըստ նրա, չի հաջողվում:

 

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Քաղաքականություն

Պատահարներ