Խաբիբ Նուրմագոմեդովը ոտքով մի կողմ է շպրտել իր մրցակից Տոնի Ֆերգյուսոնի չեմպիոնական գոտին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը մարտի 6-ին Լաս Վեգասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ առաջիկա մենամարտի և պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերի առաջարկի մասին:

 

«Այժմ ես մտածում եմ միայն Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտի մասին: Տոնին հզոր մարզիկ է, սակայն որպես մարդ նա ինձ այդքան էլ դուր չի գալիս: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ նրան: Մեյվեզերը ցանկանում է մենամարտել ինձ հետ և դրա դիմաց 600 միլիոն դոլար ստանալ: Իսկ ո՞վ պետք վճարի նրան այդ գումարը: Ես չեմ պատրաստվում դա անել: Ես ընդունում եմ Մեյվեզերի առաջարկը: Եթե նա պատրաստ է 11 ռաունդ մենամարտել պրոֆեսիոնալ բոքսի կանոններով և 1 ռաունդ՝ խառը մենամարտերի կանոններով, ապա սկսեք մենամարտի կազմակերպչական աշխատանքները»,- ասել է Նուրմագոմեդովը:

 

Իսկ մինչ այդ խառը մենամարտերի կանոնակարգի ժամանակ, այսպես ասած հայացքներ փոխանակելու ընթացքում Խաբիբ Նուրմագոմեդովը ոտքով մի կողմ է շպրտել իր մրցակից Տոնի Ֆերգյուսոնի չեմպիոնական գոտին: Վերջինս այն գետնին է դրել եւ կոչ արել Նուրմագոմեդովին նույն կերպ վարվել: Նուրմագոմեդովը պորովոկացիային պատասխանել է ոտքի հարվածով: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ