Հայաստանն ու Վրաստանը որոշել են 10 օրով փակել սահմանը

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

 

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

 

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,– գրել է Ավինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ