ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում տղամարդը մեքենայից գողացել է պայուսակ՝ պատճառելով 102.000 դրամի վնաս

Մարտի 28-ին` ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 17:40-ից մինչև ժամը 18:30-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Բաշինջաղյան փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ եղել են ականջակալներ և անձնագիր՝ պատճառելով 102.000 դրամի վնաս:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում` հաղորդումից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Շիրազի փողոցի 41-ամյա մի բնակիչ:
Մարտի 29-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


 

Քաղաքականություն

Պատահարներ