Թուրքիայում հանգստյան օրերին պարետային ժամ է սահմանվել

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ։ 30 խոշոր քաղաքների և Զոնգուլդակ նահանգի բնակիչներին ապրիլի 11-ին և 12-ին արգելվել է փողոց դուրս գալը։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ը։ 

Նշվում է, որ արգելքի գործողության ժամկետն ապրիլի 11-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 00։00-ն։ 

Սահմանափակումները վերաբերում են նաև Անկարային ու Ստամբուլին։ 

Anadolu-ի փոխանցմամբ՝ ապրիլի 10-ին երկրում գրանցվել է մահվան 98 դեպք, այսպիսով՝ կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը դարձավ 1006, վարակված է ավելի քան 47 հազար մարդ։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ