Հենրիխ Մխիթարյանը խոսել է հայերի թիմային խաղից

Հենրիխ Մխիթարյանը ե՞րբ է գալու Հայաստան: Երկրպագուի այս հարցին ի պատասխան՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը պատասխանեց, որ այս պահին նման մտադրություն չկա: Մարզումները նոր են սկսել, և դեռ չգիտեն էլ արդյո՞ք կխաղան առաջնությունը: Բայց միաժամանակ ընդգծեց, որ երկար ժամանակ է՝ Հայաստանում չի եղել ու ընկերներին, հարազատներին կարոտում է: 

Մեկ այլ հարցի էլ պատասխանելով՝ ֆուտբոլիստն ասաց՝ համաձայն չէ, որ հայերը թիմային խաղում թույլ են: Նրա խոսքերով՝  խնդիրը թիմային խաղը չէ, խնդիրը, ինչ-որ իմաստով, մենթալիտետն է. 

«Պետք է աշխատենք մեզ վրա, և կարողանանք մեկս մյուսին օգնել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս, հետո ասել՝ ուժեղ ենք թիմային խաղով։ Բոլորն էլ տեսել են, թե Հայաստանի հավաքականը ինչպիսի հաղթանակներ է տոնել թիմային խաղով: Դա, բնականաբար, պատահականություն չէր»: 

Ֆուտբոլիստը նաև պատմել է, որ երբ մարդիկ ինքնագիր են ուզում կամ լուսանկարվելու ցանկություն են հայտնում, մեծ հաճույքով համաձայնում է, որովհետև դա ֆուտբոլի մի մասն է կազմում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ