Ուրցաձորում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել. համայնքապետ

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում 42 տարեկան տղամարդը վարակվել է կորոնավիրուսով։ Ընտանիքին հիվանդանոց են տեղափոխել։ Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանից։

Համայնքապետը նշեց, որ տղամարդն ընտանիքի 5 անդամների՝ կնոջ, երեխաների հետ բժշկական կենտրոնում է գտնվում։ «Սկզբնաղբյուրը պարզ չէ։ Արարատի մարզի շինարարական ընկերությունում է աշխատում։ Երկու օր առաջ է որոշել, որ պետք է թեստ հանձնի»,-ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ գյուղում առանց այդ էլ բոլորը մեկուսացված են եղել, սակայն հիմա ավելի զգույշ են։

Քաղաքականություն

Պատահարներ