Շիրակի մարզում Արգիշտի Քյարամյանի հետ դատախազ աշխատած Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ

Դատախազ Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լրատվամիջոցին հայտնի է, որ Արթուր Պողոսյանը 2016-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում, նրանք մտերիմներ են: Այնուհետև Արթուր Պողոսյանը տեղափոխվել է Լոռու մարզի դատախազություն, իսկ այժմ՝ ԱԱԾ:

Քաղաքականություն

Պատահարներ