ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում. Փաշինյան

Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջից:

 

«Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող և կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին, որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ հաշվարկի մեջ չփոխենք, մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսին այդ թիվը կարող է հասնել 20 հազարի»,- ասել է վարչապետը պարետատան նիստում:

Նրա խոսքերով՝  դա նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և դրանց կիրառման որակը և ծավալը:

Քաղաքականություն

Պատահարներ