Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացինետների՝ այլ պատճառներով մահվան 32 դեպք՝ նախորդ օրվա ցուցանիշից 4-ով ավելի։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ