Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքի մասին: 

Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ 

Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, նրանցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։ 

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ