ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շղթայական ավտովթար Երևանում. միմյանց են բախվել 5 ավտոմեքենա

Երևանում, Ժամը 17:20-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում, «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են 3 Opel, Range Rover և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել են ՃՈ տեսոուչները: 
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ