ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում

ԱԺ-ը քվեարկեց և հաստատեց այսօր՝ ժամը 18։30-20։00-ն արտահերթ նիստ անցկացնելու հարցը:

Հիշեցնենք, անհրաժեշտությունը պայմանավորված էր մեծ օրակարգով, որը, պատգամավորները մտավախություն ունեն, որ չեն հասցնի քննարկել մինչև հինգշաբթի:

Քննարկվեց Կառավարության կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Բոլոր այն տարածքներում առկա շարժական գույքերը, որոնք աղտոտում են մեր տարածքը, կարողանան կառավարության սահմանած կարգով հեռացվել»,- ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Քաղաքականություն

Պատահարներ