ՌԴ-ում COVID-ի դեմ պատվաստանյութի փորձարկման համար ընտրվել են 50 կամավոր զինծառայողներ

ՌԴ ՊՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար կամավորներ է ընտրել: Այդ մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտել են գերատեսչությունից, հաղորդում է ТАСС-ը:

Պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունն ստուգելու համար ընտրվել են 50 զինծառայողներ, որոնց մեջ կա հինգ կին:


«Նախարարությունում բոլոր թեկնածուներն անցել են նախնական հետազոտություն և թեստավորվել. մեկ ամիս շարունակ նրանց մոտ ոչ մի հիվանդություն չի ախտորոշվել», - հայտնել են նախարարությունում:

Քաղաքականություն

Պատահարներ