Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնից հեռանալու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնից հեռանալու լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Կառավարության աշխատակազմը: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ ստացվեցին, թե Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռանում է իր պաշտոնից. Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են: Այս մասին հաղորդել է վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ Իվանիշվիլին պահանջել է վարչապետի հրաժարականը, ինչը Գախարիան մերժել է: Այնուամենայնիվ, ըստ հեռուստաալիքի աղբյուրի, վերջնականապես կայացվել է որոշում, որ Գախարիան այլևս չի լինի վարչապետ հունիսի 20-ից հետո:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ