Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. վարորդը փախել էր

Հուլիսի 1-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 40-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա Էդգար Պ.-ին և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր:

Վարորդը նույն օրը, ժամը 08.00-ին, ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է քննություն։

 

Քաղաքականություն

Պատահարներ