Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:

Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:

Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2067 է:

Քաղաքականություն

Պատահարներ