Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. վարորդը Mazda-ով բախվել է կովին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 25-ամյա Ալեքսանդր Մ.-ն, իր վարած Mazda մակնիշի 88 ՍN 881 համարանիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24 կմ հատվածում, հարվածել է խոշոր եղջերավոր անասունին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Դավիթ Խ.-ն, 23-ամյա Մհեր Խ.-ն և 22-ամյա Գոռ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն: 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Դավիթ և Մհեր Խ.-երը եղբայրներ են: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ