Դեղատների կանաչ խաչերը չպետք է խանգարեն լուսացույցների լույսերին․ նախագիծ

Խաչմերուկների մոտ տեղադրված այդ առկայծող խաչերը մարդիկ կարող են շփոթել լուսացույցի ազդանշանի հետ։ Ըստ այդմ՝ դեղատների համար հստակ չափանիշներ են գործում, թե ինչպես պետք է տեղադրվեն այդ լուսային նշանները։ Սակայն այդ կարգին չենթարկվելու դեպքում նախատեսված է դեղատներին զրկել լիցենզիայից։

Այս հարցով ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը հեղինակել են մի նախագիծ։ Այսօր խորհրդարան ներկայացված նախագծի համաձայն՝ կարգավորումներ են սահմանվում դեղատների վրա դրվող խաչի նշանների վերաբերյալ։ Նախագծի ընդունման դեպքում դեղատները կարող են տուգանվել կարգի խախտման դեպքում։

Պատգամավորներն առաջարկում են մեղմացնել այդ կարգավորումը և առաջին անգամ նախազգուշացում տալ, երկրորդ անգամ տուգանել և միայն երրորդ անգամ կասեցնել դեղատան լիցենզիան։

Քաղաքականություն

Պատահարներ