Երևանում թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը

Երեկ՝ հուլիսի 8-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 01։00-ից մինչև 08։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված Ա. Անտինյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ապակիները և հետևի պլաստմասե պատյանները։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Քաղաքականություն

Պատահարներ