Լրացավ Նիկոլ Փաշինյանի որդու ծառայության երկու տարին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Արցախի Պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեկնելու 2 տարին է: ԼՈՒՐԵՐ.com-ը ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք հենց այսօր Աշոտ Փաշինյանը կզորացվի. «Նման տեղեկության չեմ տիրապետում, բայց այսօր շատ զինվորական ծառայողների ծառայության ժամկետն է լրանում»,- նշեց նա:

 

Հիշեցնենք` 2 տարի առաջ այս օրը Աշոտ Փաշինյանը հայտնել էր, որ դեռ փոքրուց որոշել էր, որ Արցախում է ծառայելու. «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել», - ասել էր վարչապետի որդին։ 

 

Բարի վերադարձ ենք ցանկանում բոլոր զինվորներին

Քաղաքականություն

Պատահարներ