Քաղաքացին Ֆեյսբուքով վարկ է առաջարկել ու անձնագրի սկան պահանջել. Գևորգ Հայրապետյան

«Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները համացանցում և չդառնալ ֆիշինգի զոհ» թեմայով ասուլիսի ժամանակ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ ավելի շատ վարույթներ են հարուցվում, այդ թվում՝ քրեական գործեր:

 

«Անգամ քրգործ կա, որ 27-ամյա քաղաքացին Ֆեյսբուքով գրել է, ասել՝ վարկ ենք տրամադրում, անձնագիրը սկանավորած կուղարկե՞ք, ու որոշ դեպքերում նրան հաջողվել է վարկ վերցնել։ Այսինքն՝ մարդիկ վստահել էին, չէին համոզվել՝ ով է, ինչ կազմակերպություն է ներկայացնում, տրամադրել էին իրենց վերաբերյալ զգայուն ինֆորմացիան ու դարձել ինքնության գողության զոհ»,- պատմեց Հայրապետյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ