«Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». նախագահ Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է հեռավար ուսուցումը՝ այն «սարսափելի» որակելով: Նախագահն այս մասին գրել է իր պաշտոնական թվիթերյան էջում:

«Հիմա, երբ մենք ավելի լայն մասշտաբով դրա ականատեսը դարձանք, նախևառաջ հաստատվեց, որ հեռավար ուսուցումը սարսափելի է ի տարբերություն դպրոցում կամ համալսարանում կրթություն ստանալուն: Դրանք նույնիսկ չի էլ կարելի համեմատել: Դպրոցները պետք է վերաբացվեն աշնանը: Եթե չվերաբացվեն, ինչո՞ւ պետք է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տրամադրի. չի՛ տրամադրի»,-գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ նահանգապետերի վրա ճնշում կգործադրի, որպեսզի աշնանը դպրոցները վերաբացվեն:

 

Նա նաև սպառնացել է ոչ միայն ճնշումներ գործադրել նահանգային իշխանությունների վրա, այլ նաև կրճատել այն դպրոցների դաշնային ֆինանսավորումը, որոնք կհրաժարվեն վերաբացվել ու աշխատել սովորական ռեժիմով։

Քաղաքականություն

Պատահարներ