Ալիևը ասում է, որ Հայերը մեկ սանտիմենտրը առաջ չեն գնացել. ասում եմ՝ OK ջան. Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ իրեն բնորոշ ոճով հոխորտացել է։ Սակայն դրան չեմ ուզում անդրադաձ կատաել։ Իլհամ Ալիևը խուսափել է զոհերի հստակ թիվն ասել։ Ըստ նրա, զոհվել են «մի քանի զինծառայող, ևս մի քանիսը վիրավորվել են»։ Սա այն դեպքում երբ պաշտոնապես կա զոհերի մասին թիվ։ Կարծում եմ, որ Ալիևը միտումնավոր թվերի լեզվով չի խոսում, քանի որ դա իրեն ձեռնտու չէ։
Այնուհետև Ադրբեջնի գերագույն գլխավոր հրամանատարը ասում է, որ Հայերը մեկ սանտիմենտրը առաջ չեն գնացել։ Հենց այստեղ ասում եմ՝ OK ջան»: 

Քաղաքականություն

Պատահարներ