Գերմանացի բժիշկների խումբն ուղևորվեց Հայաստան

 

 

Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան, այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից : 

 

«Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:

 

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «#ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «#Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին #COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով»,- նշվում է հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ