ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հասանելի չէ. փորձում են պարզել պատճառը

Այս րոպեներին անհասանելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը՝ prime minister.am-ը։ 

Auroranews-ը վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչու հասանելի չէ՝ արդյոք այն հակերային հարձակմա՞ն է ենթարկվել։ 

 

Արմեն Խաչատրյանն ասաց, որ իրենք էլ են քիչ առաջ նկատել, որ կայքն անհասանելի է:

«Այս պահին փորձում են հասկանալ, թե ինչ խնդիր կա»,- ասաց նա:

 

Քաղաքականություն

Պատահարներ