Օրվա լրահոս

Մտահոգիչ եզրահանգման են հանգել գերմանացի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են COVID-19-ով հիվանդացած և ապաքինված մարդկանց սրտի վիճակը և պարզել, որ 76 տոկոսի սրտամկանում վիրուսի ազդեցությամբ փոփոխություններ են տեղի ունեցել: Հիվանդությունը հաղթահարածներից 100-ից 76-ի մոտ եղել են սրտամկանի այնպիսի ախտահարումներ, որոնք սովորաբար լինում են սրտի կաթվածի հետևանքով:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահացածներից ամեն երկրորդի սրտամկանում վիրուսի կոնցենտրացիան բավականին բարձր է եղել: Առայժմ հայտնի չէ, թե սրտին հասված վնասը որքան ժամանակում կվերականգնվի կամ արդյոք կմեծացնի հիվանդությունը հաղթահարածների մոտ սրտի կաթվածի հավանականությունը:

 

Վերջին նորություններ